Իրավապահներին կոչ եմ անում՝«копать поглубже», Հայկ Մարությանի օրոք հետաքրքրական նյութեր կգտնեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

Հրաչյա Սարգսյանի՝ քաղաքապետի պաշտոնից հեռացումը նրա կառավարման տրամաբանական ավարտն էր, Սարգսյանը կառավարումը ստանձնել էր նախորդ տարի, ինպես երևում է՝ իշխող ուժի հետ նման պայմանավորվածություն է եղել: Հրաչյա Սարգսյանի հեռացումը ցավալի էր՝ շատ լավ եմ գնահատում նրա աշխատանքը, իր ղեկավարած ժամանակ Երևանը ամենահանգիստ ժամանակն է ապրել: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

Վարդանյանի կարծիքով, այս պահին իշխող ուժը չի գնա արտահերթ ընտրությունների, քանի որ դեռևս պատրաստ չեն ընտրություն անցկացնելու. «Երևանը տարբերվել է իր գիտակից և ընդդիմադիր կեցվածքով, չեմ կարծում, որ հիմա ՔՊ-ն նպատակահարմար կգտնի՝ առաջվա նման ոտքը խփել գետնին ու ընտրություն անել: Եթե արտահերթ ընտրություն անցկացնելու նպատակ լիներ, Հրաչյա Սարգսյանը հրաժարական կտար, ավագանու կանոնակարգով՝ երեք անգամ չէր ընտրվի քաղաքապետ, ավագանու կազմը կցրվեր ու կլիներ արտահերթ ընտրություն, այնպես որ արտահերթ ընտրությունների «հոտ չի գալիս»»:

Անդրադառնալով Տիգրան Ավինյանի թեկնածությանը և հաղթելու շանսերին՝ Թեհմինա Վարդանյանը նշեց. «Տիգրան Ավինյանին ավելի շատ խանգարում է իրեն ներկայացրած քաղաքական թիմը, եթե նա առանձին հանդես գար, վստահեցնում եմ, որ արդյունքներն ավելի դրական կլինեին, քան հիմա են: Տարբեր շրջանակներում Տիգրան Ավինյանին որպես առանձին կերպար ավելի շատ են ընդունում, քան ՔՊ կուսակցության թեկնածու»:

Անդրադառնալով հակակոռուպցիոն կոմիտեի այսօրվա հայտարարությանը, ըստ որի՝ քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը, ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը, Թեհմինա Վարդանյանն ասաց. «Հակակոռուպցիոն կոմիտեին կոչ եմ անում ՝«копать поглубже», նախորդ քաղաքապետ՝ Հայկ Մարությանի իշխանության ժամանակ ավելի հետաքրքրական նյութեր կարող են գտնել: Առերևույթ բազմաթիվ կոռուպցիոն հարցեր կան՝ կամազների թեմա և այլն, թվարկելու նյութերը շատ են»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ