Մակյանը հենց էն է, ինչ պետք է Նիկոլին ու նիկոլաբարո դատախազին․ քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

hrant-meliq-Shahnazaryan-580x433.jpg

Գրիգորի Խաչատուրովին կալանքի վճիռ կարդացողը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանն է։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Համացանցում մի քիչ թե կարդաք սույն պերսոնաժի մասին, կտեսնեք, որ Խաչատուրովի պես գեներալին կալանքի տանելու համար նման մի երևույթ էր պետք։ Բարոյականության գոնե փոքր նշույլներ ունեցող որևէ մեկը երբեք այդ քայլին չէր գնա։ Մարդը պետք է շատ ստոր լինի, որ թուրք հաղթող զինվորականին օդ «գործով» կալանավորի։

Հիմա Մակյանը հենց էն է, ինչ պետք է Նիկոլին ու նիկոլաբարո դատախազին։ Հարցը դա չէ։ Հարցն այն է, որ տարբեր կալիբրի մակյաններ այնպիսի մի միջավայրում են հայտնվել, որտեղ իրենց ամենակարող ու անպատիժ են զգում։ Ինչ ուզում անում են։ Եվ դա արդեն բոլորիս մեղքն է։

Այն, որ Գրիգորի Խաչատուրովն այսօր անազատության մեջ է, հետևանքն է նրա, որ ազգադավ իշխանությունների դեմը չենք առել։ Հանրային այդ լոյալությունը դեռ շատ աղետներ է բերելու մեր ժողովրդի գլխին։ Ու դրա հիմքերն արդեն կան՝ այն միջավայրը, որտեղ մակյանակերպ մակաբույծները հերոս զինվորականի են կալանավորում»,-գրել է քաղաքագետը։

--00—ԶՀ