ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
Քո դաշնակիցը ՌԴ-ն է, իսկ դու պատերազմական իրավիճակում այլ հարաբերություններ ես կառուցում ԵՄ-ի հետ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ Երվանդ Թարվերդյանը։
«Միացյալ Հայաստան»-ը հայտարարել է, որ իրենք մասնակցելու են Երևանի ավագանու ընտրություններին, հենց այդ համատեքստում էլ կուսակցության նախագահը ներկայացրեց քաղաքի զարգացման իր տեսլականը։ Թարվերդյանը, առաջին հերթին, կարևորեց տրանսպորտային համակարգի բարեփոխման և վթարային շենքերի վերակառուցման հարցերը։
Ըստ նրա՝ պետությունը պետք է վճռական մասնակցություն ունենա քաղաքային տնտեսության կազմակերպման գործում։ Քաղաքի հիմնախնդիրներից անդին Թարվերդյանը խոսեց նաև Հայաստանի շուրջը ծառացած աշխարհաքաղաքական բարդ մարտահրավերների մասին։ Ըստ նրա՝ Հայաստանը չպետք է բուֆեր և ֆորպոստ լինի, ընդհակառակը՝ պետք է գերակայեն ընկերային փոխհարաբերությունները։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ