«Մերսեդեսը» Թեղուտ գյուղի մոտ հայտնվել է Աղստև գետում. 42-ամյա վարորդը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

1

Փետրվարի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 07:50-ի սահմանում Երևանի բնակիչ 42-ամյա Գևորգ Մելիքյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել Աղստև գետում, գրում է shamshyan.com-ը:

Վարորդին և ուղևորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ուղևորը չի տուժել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն:

Ավտոմեքենան փրկարարների, պարեկների և քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել գետից: 

Վթարի փաստով նյութեր ե նախապատրաստվում:

--00—ԼՄ