Թեղուտ գյուղի «Մրջան» կոչվող հանդամասին հարակից հատվածում բռնկված հրդեհը մարվել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News 

ю

Ապրիլի 18-ին, ժամը 07:15-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով Լոռու մարզի Թեղուտ գյուղի «Մրջան» կոչվող հանդամասին հարակից հատված են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և 12 փրկարար ծառայող:

Հրդեհը մարվել է ժամը 18:32-ին: Այրվել են մոտ 4 հա խաշամ և մոտ 150 ծառի կոճղ:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին, ժամը 13:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Թեղուտ գյուղի «Մրջան» կոչվող հանդամասին հարակից հատվածում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։05-ին։ Այրվում է մոտ 4 հա խաշամ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է նաև «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի 6 աշխատակից։

Ժամը 21։40-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են։ Անտառտնտեսության աշխատակիցների կողմից իրականացվել է հերթապահություն: