Արցախում մեկնարկել է միանվագ դրամաշնորհի և միանվագ դրամական աջակցության տրամադրման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

177730

Մեկնարկել է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով տնտեսության տուժած ոլորտներում գործունեություն իրականացնողներին միանվագ դրամաշնորհ և միանվագ դրամական աջակցություն տրամադրելու գործընթացը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից:

Այն շահառուները, որոնք միանվագ դրամական աջակցության ստացման եղանակը նշել են «կանխիկ», աջակցության գումարը կարող են ստանալ՝ անձը հաստատող փաստաթղթով ներկայանալով «Արցախբանկ» ՓԲԸ՝ Արցախի Հանրապետությունում գործող ցանկացած մասնաճյուղ: Ընթացիկ տարվա փետրվարի 24-ի դրությամբ շահառուներին կատարված փոխանցումների վերաբերյալ տեղեկատվությանը հնարավոր է ծանոթանալ կից հղմամբ:

--00—ՅՄ