Արցախում միանվագ դրամաշնորհի և դրամական աջակցության 1657 շահառուներին փոխանցվել է շուրջ 420 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

արցախ

ԱՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով տնտեսության տուժած ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին միանվագ դրամաշնորհ և միանվագ դրամական աջակցություն տրամադրելու գործընթացը:

2023 թվականի մարտի 10-ի դրությամբ միանվագ դրամաշնորհի և միանվագ դրամական աջակցության միջոցառումների շահառու 1657 տնտեսավարող սուբյեկտներին փոխանցվել է շուրջ 420,1 մլն դրամ:

Ս. թ. մարտի 10-ի դրությամբ շահառուներին կատարված փոխանցումների վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ կից հղմամբ։

--00—ԼՄ