Ահազանգ․ Խորոնք գյուղի գերեզմանատնից գողացել են պապի գերեզմանի ալյումինե դռները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

1

Փետրվարի 14-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ Խորոնք գյուղի գերեզմանատնից գողացել են պապի գերեզմանի ալյումինե դռները:

Քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են արարքը կատարողի ինքնությունը: Խորոնք գյուղի 57-ամյա բնակիչը փետրվարի 14-ին Մեծամոր գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Պարզվել է, որ նա նույն գերեզմանատնից կատարել էր այլ գողություններ ևս:
57-ամյա տղամարդը ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:

--00—ԼՄ