2020-ից հետախուզվող 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել է գերեզմանատանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 7, 24News

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա մարտի 30-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, գլխավոր վարչության ծառայողները Նուբարաշենի խճուղու գերեզմանատանը հայտնաբերել ու ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկել 21-ամյա մի երիտասարդի։ Նա 2020 թվականի օգոստոսից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների հատկանիշներով նախատեսված հանցանք կատարելու մեղադրանքով․ այդ թվում՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, խափանման միջոցը՝ կալանք։

Երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմնին:

--00—ԼՄ