«Ապրելու Արցախը հայկական Արցախն է». «Ապրելու երկրի» ուղերձը՝ անկախության հանաքվեի առթիվ 

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

արցախ

«Ապրելու երկիր» կուսակցությունն ուղերձ է հղել Արցախի անկախության հանրաքվեի առթիվ:

«31 տարի առաջ այս օրն անցկացվեց Արցախի անկախության հանրաքվեն, որով Արցախի ժողովուրդն արտահայտեց հայրենի հողում անկախ ապրելու և արարելու իր իրավունքը։

Արցախի հայկական լինելն արցախցին ապացուցել է բազմիցս, ապացուցել է նաև, որ ոչ մի դեպքում չի կարող ապրել Ադրբեջանի կազմում։

Անկախության հանրաքվեից 31 տարի անց ու նաև միշտ մենք պիտի առաջնորդվենք միայն ու միայն արցախցու՝ իր հողում ապրելու անքննելի իրավունքի պաշտպանությամբ։

«Ապրելու երկիր» կուսակցության ջանքերն ուղղված են Արցախի հայկականության ամրապնդմանը, և արցախցու՝ իր հայրենիքում ապրելու հավերժականության ապահովմանը, և մենք պնդում ենք, Արցախի հարցը չի կարող լուծվել՝ առանց Արցախի, առանց նրա սուբյեկտայնության բարձրացման և առանց այնտեղ ապրող ժողովրդի ինքնորոշման իրավունքի։ 

Այսօր բոլորիս պարտքն է միանալ անկախության հանրաքվեի վերաիմաստավորման և վերարժևորման գործին, մենք պետք է աջակցենք Արցախի ժողովրդի ընտրությանն ու այնտեղ մնալու և ապրելու իրենց հաստատակամությանը։

Ապրելու Արցախը հայկական Արցախն է»։ 

--00—ԼՄ