Երևան գործուղված ԱՀ պատվիրակությունն առաջիկայում կներկայացնի հանդիպումների մանրամասները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

171089.jpg

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ անցած շաբաթ Երևան մեկնած ԱՀ պատվիրակությունը վերադարձել է Ստեփանակերտ։

Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը` հավելելով, որ առաջիկա օրերին սպասվում են մի շարք հանդիպումներ և քննարկումներ, որոնց շրջանակներում կներկայացվեն ՀՀ մայրաքաղաքում տեղի ունեցած հանդիպումների մանրամասները։

«Այսօր պատվիրակության անդամները կհանդիպեն ԱՀ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, իսկ վաղը նախատեսվում է հրավիրել ԱՀ կառավարության ընդլայնված նիստ։ ԱՀ նախագահը առաջարկել է նաև առաջիկա օրերին Ազգային ժողովի նիստի ձևաչափով էլ քննարկում ունենալ։

Քննարկում է նախատեսվում նաև ԱՀ Հանրային խորհրդի անդամների և հասարակության այլ խմբերի հետ»,- ասաց Լուսինե Ավանեսյանը` նշելով, որ Նախագահ Հարությունյանն ընդունել է Արցախի հանրային հեռուստատեսության հարցազրույցի առաջարկը, և բոլոր հանդիպումներից և քննարկումներից հետո շաբաթավերջին նախատեսվող հարցազրույցի ընթացքում Նախագահը պատասխանելու է հանրությանը հուզող հիմնական հարցերին։

--00—ԶՀ