Եվրոպական ֆորմատն անարդյունավետ է. Ալիևը խոսում է Արցախի և Զանգեզուրի վերակառուցման մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Եվրոպական ֆորմատն անարդյունավետ է. Ալիևը խոսում է Արցախի և Զանգեզուրի վերակառուցման մասին: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց հասարակական գործիչ Սուրեն Սահակյանը։

Սահակյանի համոզմամբ, բանակցությունները ոչինչ չեն փոխում և, ըստ էության, Պրահայի հանդիպումներից հետո էլ բան չի փոխվել, քանի որ Ադրբեջանը չի փոխում իր դիրքորոշումները և շարունակում է նույն տրամաբանությամբ։

Սահակյանի կարծիքով, աշխարհակարգը փոխվում է, ի հայտ է գալիս նոր հեգեմոն՝ Չինաստանի մարմնավորմամբ։ Ըստ նրա` այս շղթայական փոփոխությունների հետևանքով կարող են փոփոխվել նաև սահմանները։

Բանախոսի պնդմամբ, սրանից հետևում է, որ կարող են ձևախեղվել նաև Հայաստանի սահմանները և Զանգեզուրն ու Վայոց ձորը վտանգի տակ են։

--00—ԶՀ