Զանգեզուրի միջանցքը չի կարող բացվել առանց Թուրքիայի համաձայնության և մասնակցության

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

տարածաշրջան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Նոր հայացք Հարավային Կովկասում. հետկոնֆլիկտային զարգացում և համագործակցություն» թեմայով միջազգային խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է, որ անընդունելի է և տարօրինակ, որ Հայաստանը տարածքային պահանջներ է առաջ քաշում Թուրքիայի դեմ: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Հայաստանը պետք է հրաժարվի Թուրքիայի դեմ տարածքային պահանջներից և ընդունի նոր սահմանադրություն»,- ասել է նա:

Ալիևն անդրադարձել է նաև Զանգեզուրի միջանցքի շուրջ հաղորդակցությունների ապաշրջափակման մասին քննարկումներին:

«Զանգեզուրի միջանցքը չի կարող բացվել առանց Թուրքիայի համաձայնության և մասնակցության: Եթե Հայաստանը ցանկանում է վերջ տալ կոմունիկացիոն խնդիրներին և հնարավորություններ ստանալ տարանցիկ երկիր դառնալու միջոցով, ապա միայն Թուրքիան կարող է նրան ապահովել դրանով»,-ընդգծել է Ալիևը:

--0--ԿԿ