Ինչի՞ ենք խառնվել իրար, Ալիևը միջանցք է ուզում, մենք ասում ենք՝ ճանապարհ ենք տալիս

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

«Մենք չգիտենք, թե ինչ փոխզիջումներ են լինելու, բայց միանշանակ լինելու են, քարտեզը մի տեղ մեր սահմանի մեջ է խորանում, մեկ այլ տեղ՝ իրենց սահմանի մեջ, պետք է այնպիսի փոխզիջման գնանք, որ սահմանները հավասարեցնենք»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:

«Օրինակ՝ Էյվազլարը գետով անցել է այս կողմ, եթե մենք գետն ենք համարում սահման, ապա էյվազլարը մնում է մեր կողմը, Շուռնուխի հատվածներից, երբ հավասարեցնում ենք, Դավիթ Բեկի կողմը մաս կա, որ կարող է մնալ ադրբեջանցիների կողմը»,- նշեց պատգամավորը:

Մելքոնյանն, անդրադառնալով Ալիևի այն հայտարարությանը, թե Զանգեզուրի միջանցքի շուրք բանակցությունները իր ուզած ձևով են ընթանում, նշեց. «Ալիևը մի հայտարարություն է անում, ամբողջ երկրով մեկ խառնվում ենք, ինչ ասել է՝ Զանգեզուրի միջանցքի մասին ղալաթ է արել: Ալիևը Զանգեզուրի միջանցք է ուզում, մենք ասում ենք, որ ճանապարհ ենք տալիս: Եթե ճանպարհ բացվի, Վարդենիսից Մարտակերտ կարող ենք գնալ,Ղազախով կգնանք Վրաստան, ինչի՞ ենք խառնվել իրար, ճանապարհ է թող բացվի»:

Մանրամասները՝ տեսանյութում։