«Փակե՛ք սահմանը»․ ակցիա Թբիլիսիում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

ս

Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ տեղի է ունեցել «Քաղաքացիական դիմադրություն» շարժման «Փակե՛ք սահմանը» ակցիան։ Հայտնում է aliq.ge-ն։

Ակցիայի մասնակիցները պահանջել են փակել վրաց-ռուսական սահմանը և վիզային ռեժիմ մտցնել ՌԴ քաղաքացիների համար։

Հանրահավաքի կազմակերպիչ Գելա Խասայայի խոսքով, եթե կառավարությունը չկատարի իրենց պահանջները, նախատեսում են բողոքի այլ ձևի դիմել։

«Մենք պահանջում ենք փակել վրաց-ռուսական սահմանը և Ռուսաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմ սահմանել։ Այս գաղափարը մենք պատրաստվում ենք  ներկայացնել կառավարությանը։ Պահանջը անտեսելու դեպքում, կդիմենք բողոքի այլ ձևերի։ Կլինեն խաղաղ հանրահավաքներ և ելույթներ», - ասել է Խասայան։

--00—ԻԴ