Ֆինլանդիան մինչև դեկտեմբերի 13-ը ամբողջությամբ կփակի Ռուսաստանի հետ ցամաքային սահմանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

ыфр

Ֆինլանդիայի կառավարությունը որոշել է նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 13-ը ամբողջությամբ փակել Ռուսաստանի հետ սահմանի բոլոր ցամաքային կետերը, բացառություն կարվի միայն բեռնատար տրանսպորտի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Bloomberg-ը:

«Նպատակն է հնարավորինս շուտ կարգավորել իրավիճակը Ռուսաստանի հետ սահմանին», - հայտարարել է երկրի վարչապետ Պետերի Օրպոն:

Նրա խոսքով՝ Հելսինկիում կարծում են, որ անցակետի կարճատև և ամբողջական փակումն արդյունավետ կլինի Ռուսաստանի տարածքից Ֆինլանդիա միգրացիոն հոսքի խնդրի կարգավորման համար:

Վարչապետը նաև ասել է, որ մտադիր չէ ռուսական կողմի հետ քննարկել սահմանային իրավիճակը, սակայն Հելսինկիում պատրաստ են դիվանագիտական մակարդակով բանակցությունների:

 --00—ԼՀ