ՀԱՊԿ նիստում առաջարկվել է գլխավոր քարտուղարին գործուղել հայ-ադրբեջանական սահմանագիծ. «ԲԵԼՏԱ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

1

Բելառուսը մշտապես հիմք է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ոչ այլընտրանքային խաղաղ կարգավորումը՝ բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​մեթոդներով։ ԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ նման կարծիք է հայտնել Բելառուսի Անվտանգության խորհրդի պետ​​քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը՝ կարծիք հայտնելով, որ ստեղծված իրավիճակը պահանջում է մանրակրկիտ ուսումնասիրություն, գրում է «ԲԵԼՏԱ» գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ ՀԱՊԿ նիստում առաջարկվել է կազմակերպության գլխավոր քարտուղարին գործուղել Հայաստանի և Ադրբեջանի սահմանագիծ, ստեղծել աշխատանքային խումբ ստեծված իրավիճակը վերլուծելու համար:

Հիշեցնենք, որ քիչ առաջ ավարտվել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստը, այն գումարվել է Հայաստանի հանրապետության նախաձեռնությամբ։

--00—ԼՄ