Մեր ՀԱՊԿ «գործընկեր» Բելառուսից բեռներ են տեղափոխվում մեր հակառակորդ երկիր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Բելառուս

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Բածկայի շնորհակալությունը՝ ընտրվելու շնորհավորանքի համար... 

Մեր ՀԱՊԿ «գործընկեր» Բելառուսի Ռուբի Սթար ընկերության Իլ-76-ը բեռներ է տեղափոխում մեր հակառակորդ երկիր:

Դատելով ՌԴ-ն շրջանցող հետագծից` կարելի է կռահել, թե ինչ բեռ:

Իսկ մեր հարևան Վրաստանը նույնիսկ հայկական Իլ-76 օդանավերին է արգելում իր տարածքով ՌԴ-ից բեռներ տեղափոխել: Իրանով ենք տեղաշարժվում: Միևնույն ժամանակ իր տարածքով Իսրայելից ու Թուրքիայից անդադար զինամթերք է տեղափոխվում դեպի Ադրբեջան:

Աշխարհ~աշխարհ... ռեալպոլիտիկ»