Վրաստանի իրավապահների կողմից սպանության փորձի համար հետախուզվողը հայտնաբերվել է Երևանում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

նկար

Ոստիկանության ՔՈԳՎ, Կենտրոնական բաժնի և ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 8-ին Հերացու փողոցում հայտնաբերվել և Կենտրոնական բաժին է տեղափոխվել 26-ամյա Նոդար Գ.-ն, որը Վրաստանի իրավապահների կողմից հետախուզվում էր Վրաստանի քրեական օրենսգրքի 19-108-րդ (Սպանության փորձը) և 236-րդ (Հրազենի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերումը, կրումը, պատրաստումը կամ վաճառքը) հոդվածների մեղադրանքով: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են 13,5 սմ և 9,5 սմ շեղբի երկարության ծալովի դանակներ:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազություն:

--00—ԼՄ