Հայտնաբերել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

․

Ապրիլի 27-ի լուսադեմին քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած տեղեկություններն իրացրին՝ համագործակցելով Կենտրոնականի բաժնի գործընկերների հետ։ Արդյունքում Երևանի Մայիսի 9-ի փողոցի տներից մեկում հայտնաբերեցին և գլխավոր վարչություն բերման ենթարկեցին Երևանի Վարդանանց փողոցի բնակիչ 32-ամյա մի տղամարդու:

Հիշեցնենք, որ 2021 թվականի օգոստոսի լույս 1-ի գիշերը Արամի փողոցի «Վերնիսաժ» առևտրի կենտրոնի հարակից տարածքում 32-ամյա տղամարդը կյանքից զրկելու դիտավորությամբ հրազենից 5 անգամ կրակել էր «Range Rover» մակնիշի մեքենայում նստած երկու քաղաքացու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցանքն ավարտին հասցնել չէր կարողացել, քանի որ նրանք մեքենայով դիմել էին փախուստի: Դեպքի վայրում հայտնաբերվել էին պարկուճներ և այլն։

--00--ԱՀ