Օգոստոսի լույս 21-ի գիշերը ոստիկանները Երևանում հրավառության 3 դեպք են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

Օգոստոսի լույս 21-ի գիշերը ՊՊԾ գնդի ոստիկաններն ու Արաբկիրի համայնքային ոստիկանները հրավառության երեք դեպք են հայտնաբերել. մեկը՝ Աջափնյակ, մյուսները՝ Արաբկիր վարչական շրջանում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։

Տարբեր առիթներով Հակոբ Հակոբյան, Հալաբյան և Հովսեփ Էմինի փողոցներում հրավառություն իրականացրած անձինք հայտնաբերվել են։ Նրանցից մեկը` ոստիկանության Մաշտոցի, մյուսները Արաբկիրի բաժնում ենթարկվել են վարչական պատասխանատվության։

Նշենք, որ Հալաբյան փողոցում հրավառություն իրականացրած անձին հայտնաբերել է ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի մի ոստիկան, որն այդ ժամանակ ծառայության չի եղել։

--0--ԱՀ