Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին է նվիրաբերել 100 պացիենտի մոնիթոր և 4000 պուլսօքսիմետր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

l-0x86wh-2048x1193z-0.3838.jpeg

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերն առաջին անգամ փորձարկել են նվիրաբերված պուլսօքսիմետրերը:

Գերմանիայի կառավարության կողմից, «ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի» աջակցությամբ, Հայաստանին է նվիրաբերվել 100 պացիենտի համար նախատեսված մոնիթոր և 4000 պուլսօքսիմետր:
Լենա Նանուշյանը կարևորել է նման գործակցությունը. «Չնայած այս պահին մեր երկրում քովիդով պայմանավորված համաճարակային իրավիճակը համեմատաբար կայուն է, այնուամենայնիվ, աշնանը` հատկապես կրթական հաստատությունների վերաբացմանը զուգընթաց, քովիդով հիվանդացության ցուցանիշի աճ է կանխատեսվում: Նման գործընկերային հարաբերությունները հույժ կարևոր են համավարակների ժամանակ»:

Դեսպան Վիկտոր Ռիխտերը նշել է, որ այս նվիրատվությունն առողջապահության ոլորտում երկու երկրների արդյունավետ համագործակցության մաս է կազմում և կօգնի դիմակայելու հնարավոր մարտահրավերներին:

--00—ԶՀ