Արցախի համար ՀՀ-ն երրորդ երկիր է դարձել, Անգլիայի, Գերմանիայի պես օգնություն է ուղարկում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News

Արցախի համար ՀՀ-ն երրորդ երկիր է դարձել, Անգլիայի, Գերմանիայի պես օգնություն է ուղարկում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։

Պետրոսյանի համոզմամբ, Արցախը մեր խնդիրն է, որից փորձում ենք անընդհատ փախչել, փորձում ենք կտրել ու հեռացնել՝ կարծելով, թե ամեն ինչ լավ է լինելու։ Ըստ Պետրոսյանի՝ խնդիրը մեր պատկերացումների մեջ է, արդյոք մենք պատրա՞ստ ենք դիմագրավել մեր առջև ծառացած մարտահրավերներին, թե ոչ։ Նրա կարծիքով, հենց այս հարցի մասին է պետք առաջին հերթին մտածել։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ