ԱՄՆ-ն և Ֆրանսիան որևէ ներդրում չեն ունեցել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործում․ Հաջիև

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

Hikmet-Hajiyev-794.jpg

Ղարաբաղի հարցը փակված է, ԵԱՀԿ Մինսկի խումբն անցյալում է, ասել է Ադրբեջանի նախագահի օգնական-Նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, հայտնում է «Ինտեֆաքս Ադրբեջանը»-ը։

«Ես ուղերձ ունեմ նրանց, ովքեր փորձում են դիմել Մինսկի խմբին՝ որպես միջնորդ՝ առկա խնդիրները լուծելու համար. այդ խումբը գոյություն չունի, ինչպես որ չկա որևէ միջազգային խնդիր, որը պահանջում է միջնորդներ», - ասել է Հաջիևը Շուշիում։

Նա նշել է, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան որևէ ներդրում չեն ունեցել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործում, և այդ երկրների դեսպանները հանդգնորեն, չնայած բազմիցս հրավերներին, հրաժարվում են այցելել Շուշի։

--00—ԶՀ