«Ամո՛թ, L.A. Times». ԱՄՆ-ում հայ ցուցարարները պահանջել են ԼՂ խնդրի արդարացի լուսաբանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

լա

«Ամո՛թ, L.A. Times» վանկարկումներով Լոս Անջելեսի հարյուրավոր հայեր հոկտեմբերի 6-ին՝ ժամը 16:00-ից մինչև կեսգիշեր, փակել են Los Angeles Times պարբերականի խմբագրության հարակից փողոցները՝ լրատվականին մեղադրելով ԼՂ խնդրի մասով ապատեղեկատվություն հրապարակելու և հայ ժողովրդի հանդեպ կարեկցանքի բացակայության համար: 

Ըստ «CBS Los Angeles»-ի՝ հարյուրավոր ցուցարարներն իրենց մեքենաները կայանել են մայրուղու արևելյան հատվածում և հավաքվել «Los Angeles Times»-ի շենքի դիմացի փողոցում, ինչը ոստիկանությանը ստիպել է փակել հարակից փողոցները:

Ցուցարարները հայտարարել են, որ իրենք խաղաղ բողոքի ակցիա են անում և կոչ են արել Արցախի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի արդարացի լուսաբանել: 

Հիշեցնենք, որ օրեր առաջ Լոս Անջելեսում հարյուրավոր հայեր մոբիլիզացվել և բողոքի ցույց էին անում CNN-ի դիմաց: «CNN, որտե՞ղ ես» պաստառով նրանք CNN-ի ուշադրությունն են հրավիրել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի վրա և պահանջել են, որ ԶԼՄ-ն չլռի:

--00—ԼՄ