Փաշինյանը Արցախին սպանել, որբ է դարձրել, հիմա էլ գլուխ է գովում, թե փող է տվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

Փաշինյանը Արցախին սպանել, որբ է դարձրել, հիմա էլ գլուխ է գովում, թե փող է տվել: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ «Դիմադրության» շարժումը բազմաթիվ նվաճումներ ունի, քանի որ կարողացավ վերականգնել ժողովրդի արժանապատվությունն ու պայքարի ոգին։ Պատգամավորի կարծիքով, իշխանությունը ամեն ինչ անում է իր աթոռները փրկելու համար և նույնիսկ բռնապետական վարքագիծ է դրսևորում։

Ըստ նրա՝ նախկինում 10֊50 հոգու էին գաղտնալսում, հիմա՝ հազարների, Փաշինյանը տասնապատկում է նախկինների սխալները։

Մանրամասները՝ տեսանյութում։