Բրյուսելում Նիկոլը ոչինչ չի՛ ստորագրի, նա Հեյդար Ալիևի պես կվարվի. Գեղամ Նազարյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

Հանրահավաքը գալիս է ցույց տալու միջազգային հանրությանը, որ հայ ժողովուրդը, չնայած կրած դաժան պարտությանը, չի պատրաստվում հրաժարվել Արցախից, ավելին, տեր է կանգնել իր հայրենիքին: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ նազարյանը:

«Ոչ ոք իրավունք չունի որոշում կայացնել արցախցու փոխարեն, ի վերջո նույն ՔՊ-ին ձայն տվածները մանդատ չեն տվել Փաշինյանին, որ Արցախը նվիրի Ադրբեջանին»,-ասել է մեր զրուցակիցը:

Անդրադառնալով Փաշինյանի Բրյուսել կատարելիք այցին, պատգամավորը նշել է, որ նա ոչինչ էլ չի ստորագրի այնտեղ, առավել ևս մեծ ու բազմամարդ հանրահավաքից հետո:

«Ի վերջո ոչ մի բանական մարդ չի կարող այդպիսի բան անել, քաջ գիտակցելով, թե իրեն ինչ է սպասվում սեփական երկրում»,-հավելել է Նազարյանը:

Անդրադարձ է կատարվել նաև ներքին ու արտաքին քաղաքական հարցերին:

Մանրամասները՝ տեսանյութում: