3 ամիս է մնացել Նիկոլին հեռացնելու համար. եթե ոչ՝ «խաղաղությունը» կյանքի կկոչվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

Կքայլենք, կշարունակենք մեր պայքարն, ու վստահ եմ՝ շատերը կհասկանան, եթե ոչ, ապա թող ուղղակի տեսնեն, թե ինչ է ասում Ադրբեջանը։ Իսկ իրենք պարզ ասում են որ մենք ունենք 3 ամիս ժամանակ: Այս մասին 24TV-ի եթերում ասել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Նրա խոսքով՝ Բաքուն հստակ ասել է , որ 3 ամիս անց այդ խաղաղության պայմանագիր կոչվածը կյանքի է կոչվելու, այսինքն՝ ավարտված են լինելու սահմանազատման-սահմանագծման աշխատանքները, և եթե այդ ընթացքում այս իշխանություններն իրենց սև գործն անեն, մենք շատ ավելի դաժան վիճակում ենք հայտնվելու:

«Պետք է գնան այս իշխանությունները, և պետք է բանակցային գործընթացում լինի այնպիսի մարդ,որը բանավոր պայմանավորվածություն չի ունեցել թշնամու հետ»,-նշել է մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում: