ՀՅԴ-ն Փաշինյանին դրսում բան ասելու իրավունք չունի. թող Քաջազնունու հոդվածը կարդան ու ասպարեզը թողնեն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

«ՀՅԴ-ն բարոյական իրավունք չունի ՀՀ ժողովրդի կողմից լեգիտիմ ընտրված իշխանության ղեկավարին արտերկրում վատ բան ասի, ի՞նչ է իրենց երկրի տե՞ր են կարծում, եթե ավելի հայրենասեր են, թող գային կռվեին կամ հայրենիքում մնային: Հեշտ է հարյուրավոր կիլոմետր հեռու, բազմոցին նստած՝ հայրենասեր ձևանալ ու հայրենիքի հարցերը լուծել, տղամարդ եք՝ եկեք, հայրենիքում ապրեք»,- այս մասին 24TV-ի հաղորդման եթերում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով ՀՅԴ որոշ ներկայացուցիչների ՀՀ մուտք գործելու արգելքին:

«Ժամանակն է, որ Դաշնակցություն կուսակցությունը քաղաքական ասպարեզից դուրս գա․ իրեն վաղուց սպառել է, թող գնա իր ղեկավար Քաջազնունու հոդվածը կարդա, որ Դաշնակցությունն այլևս անելիք չունի»,- ավելացրեց նա:

Անդրադառնալով Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, որ հայկական կողմը շահագրգիռ է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով, որը «Հայկական խաչմերուկ» նախագծի մաս է, և այն քննադատություններին, թե դա թուրքերի և ադրբեջանցիների վաղեմի երազանքն է, պատգամավորը նշեց, որ Հայաստանը դեռ 2000 տարի առաջ է եղել միջազգային խաչմերուկ, և եթե հիմա ՀՀ-ն դառնա խաչմերուկ, դրանից միայն տնտեսապես կշահի:

Մանրամասները՝ տեսանյութում։