Իշխանությունն այլ երկրների հատուկ ծառայություններին ընդդիմության մասին տեղեկություններ է փոխանցում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

Մինչև հիմա միայն թուրքերն ու ադրբեջանցիներն են ասել, որ Սփյուռքը չպետք է ազդեցություն ունենա ՀՀ ներքաղաքական կյանքին, գործող իշխանությունը նույն բառապաշարն է օգտագործում ՝ փորձ անելով Սփյուռքին ՀՀ-ից կտրել։ Սա ի՞նչ է, եթե ոչ թուրք-ադրբեջանական ցանկությունների բավարարման գործողություն: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով այն խնդրին, որ իշխանությունները վերջին շրջանում ՀՅԴ որոշ անդամների թույլ չեն տալիս մուտք գործել ՀՀ։

«Իշխանությունը փորձում է Փաշինյանին և ՀՀ-ն նույնականացնել, Փաշինյանը ՀՀ-ն համարում է իր դուքյանը, մտածում է՝ ում ուզի, չի թողի ՀՀ մուտք գործել, և այս ամենի թիվ մեկ պատասխանատուն ԱԱԾ-ն է․ պետք է Փաշինյանին զգուշացներ, որ չի կարելի ապօրինություն իրականացնել»,- ավելացրեց Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ սա քաղաքական վրեժխնդրություն է և հաշվեհարդար ՀՅԴ այն անդամների նկատմամբ, որոնք դեմ են Փաշինյանի վարած քաղաքականությանը և բարձրաձայնում են այդ մասին։

«Իշխանությունն այլ երկրների հատուկ ծառայություններին տեղեկատվություն է փոխանցում, որ սահմանափակվի ընդդիմադիր անձանց գործունեությունը և ազատ տեղաշարժը։ Նույնը եղավ նաև ինձ հետ, հատուկ ծառայության աշխատակիցները թույլ չէին տալիս այլ երկիր մուտք գործել, ներքաղաքական հարցեր էին տալիս։ Սա լուրջ ազդակ է, որ ՀՀ իշխանությունն այլ երկրի հատուկ ծառայություններին ինֆորմացիա է տալիս, որ մեր տեղաշարժը սահմանափակվի»,- նշեց Մինասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։