Պաշտպանության փոխնախարարը հունաստանցի գործընկերոջ հետ քննարկել է ռազմական համագործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

image.jpg

Պաշտոնական այցով Հունաստանում էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից:

Մարտի 22-ին տեղի է ունեցել Կարեն Բրուտյանի հանդիպումը Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոլաոս Հարդալիասի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև երկկողմ ռազմական համագործակցության հետագա ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Կարծիքներ են փոխանակվել նաև միջազգային անվտանգային իրավիճակի և  ռազմաքաղաքական զարգացումների վերաբերյալ։

--00—ՀԶ