Խոշոր ավտովթար՝ Մասիսում, կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

Հասարակական

Երեկ՝ մարտի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Մասիս քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչներ՝ 25-ամյա Աստղիկ Գալոյանի վարած Lexus մակնիշի և 43-ամյա Ալբերտ Հակոբյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 2 վարորդներն ու Mercedes-ի ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ, 44-ամյա Օֆելյա Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Գալոյանն աշխատում է ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես օպերլիազոր։  

--0--ԿԿ