Կրակոցներ՝ Սյունիքի մարզում. Գորիսում ինքնաձիգով կրակոցներ են արձակել BMW-ի վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

կրակ

Ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները որոնում են Գորիս քաղաքի բնակիչ, 36-ամյա Արթուր Ճ.-ին, նա կասկածվում է իր մոտ պահվող հրազենով Գորիս քաղաքի բնակիչ, 30-ամյա Վարդան Ա.-ին պատկանող ավտոմեքենան վնասելու մեջ, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ Գորիսի ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Արթուր Ճ.-ն Գորիսի Մաշտոցի փողոցի 151/8 շենքի բակում ինքնաձիգով կրակոցներ է արձակել Վարդան Ա.-ին պատկանող BMW մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Տուժածներ չկան: Ավտոմեքենային պատճառվել է նյութական վնաս: 

--00--ԼՄ