Գորիսի ռեստորաններից մեկի մոտ 2 գորիսեցի ապօրինի պահվող հրազենից կրակոցներ են արձակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 01.00-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Գորիս քաղաքի մի բնակիչ և հայտնել, որ կրակոցի ու հրավառության ձայն է լսվում:

Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 00.40-ի սահմաններում Գորիս քաղաքի Արցախյան խճուղու ռեստորաններից մեկի մոտ 38-ամյա և 42-ամյա գորիսցի երկու տղամարդ իրենց մոտ ապօրինի պահվող հրազենից կրակոցներ են արձակել: Նշված վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճները:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գորիսի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տղամարդիկ հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են բաժին: Նրանք ներկայացվել են նախաքննական մարմին, որտեղ տվել են խոստովանական ցուցմունք:

Հանցագործության գործիք «ԱԿՄ» տիպի ինքնաձիգը հայտնաբերվել է:
Նախաքննությունը շարունակվում է:

--00—ԼՄ