ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News
«Ես կուզեի հաշտ լինել, իմ երեխաների, իմ ընտանիքի հետ լինեմ։ Բայց հենց հիմա թուրքը պլանավորում է մեր չլինելու ծրագիրը, և ես չեմ կարող դրա հետ հաշտ լինել»։ Այդ մասին ասել է Կառավարության դիմաց ակցիա անող, 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը, փոխանցում է Արցախի շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը․
«Լուսանկարում Իշխանը բացատրում է ոստիկանին, թե ինչ ենք մենք կորցնում՝ հանձնելով Տավուշի տարածքները։
Իշխանը երեկվանից 72 ժամյա նստացույց է սկսել կառավարության շենքի դիմաց՝ ապօրինի և միակողմանի զիջումների դեմ»,- նշել է Ղահրամանյանը։
--00—ՍՊ