Ադրբեջանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

ադ

Օրենքի համաձայն՝ Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան այս տարվա նոյեմբերին։ Այս մասին հայտարարել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Մազահիր Պանախովը։

Նա նշել է, սակայն, որ ընտրությունները կարող են տեղի ունենալ ավելի վաղ. «Արդեն որոշակի աշխատանք պետք է սկսվեր ընտրական հանձնաժողովների անդամների վերապատրաստման ուղղությամբ։

Ելնելով այն հանգամանքից, որ խորհրդարանական ընտրությունները և COP29-ը նախատեսված են միաժամանակ անցկացնել, հնարավոր է որոշում կայացվի ընտրություններն անցկացվեն վաղաժամ»։

--00—ԼՀ