Եթե ընդդիմությունը նոր ընտրություն է ուզում, մենք պատրաստ ենք ու խնդիր չունենք. Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Եթե մենք մինչև ավագանու նիստը չենք կարողանում համաձայնությունների գալ, ուրեմն կարող ենք ծայրահեղացնել և գնալ նոր ընտրությունների։ Ես միշտ ուզում եմ հիշեցնել՝ եթե ընդդիմությունը նոր ընտրություն է ուզում, մենք պատրաստ ենք ու խնդիր չունենք։ Այս մասին ավագանու նիստին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ պատրաստ են գնալ նոր ընտրությունների, եթե ընդդիմությունը դա է ուզում․ «Քանի որ չենք կարողանում համաձայնության գալ, ընդդիմությունը բոյկոտում է, ուրեմն մենք էլ ինչ-որ կետից սկսած կարող ենք բոյկոտել ու կգնանք նոր ընտրությունների»,-ասաց նա՝ նշելով, որ սրա քաղաքական ամբողջ պատասխանատվությունը իրենց վրա է։

«Կայանատեղերն էլ ենք կառուցելու, տեղերն էլ ենք ֆիքսել, հաջորդ տարի նոր ավտոբուսի գծեր էլ ենք դնելու, նոր տոմսային համակարգն էլ է գործելու։ Բայց երբ ասում ենք 200 ավտոբուս ենք բերելու՝ միասին ենք բերելու կամ չենք բերելու, որովհետև եթե այս գումարները չենք հավաքագրում 7 միլիարդ պոչով 170 ավտոբուսի դեռ վճարելիք փող ունենք»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ