Ուղղաթիռով Գորիսից Երևան է տեղափոխվել վրաերթի ենթարկված 5-ամյա երեխա․ վիճակը ծանր է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News       

ուղղաթիռ

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները նախօրեին ուղղաթիռով Գորիսից Երևան են տեղափոխել վրաերթի ենթարկված 5-ամյա երեխայի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը։

«Փոքրիկն ունի համակցված վնասվածքներ, բաց գանգուղեղային վնասվածք, գանգի հիմի կոտրվածք, կրծքավանդակի վնասվածք, թոքերի սալջարդ: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները վիճակը գնահատում են ծանր:

Սանավիացիայի միջոցով հնարավոր է եղել երեխային մի քանի անգամ արագ տեղափոխել ու ցուցաբերել անհրաժեշտ մասնագիտական բուժօգնություն»,- նշել է խոսնակը: