Սյունեցիները փակել են Գորիս տանող ճանապարհը, պահանջում են սահմանների անվտանգության երաշխիք

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

նկար

Սյունիքի մարզի մի շարք համայնքների բնակիչներ փակել են Գորիս տանող ճանապարհը՝ պահանջելով ապահովել մարզի սահմանային բնակավայրերի անվտանգությունը: Նրանք նշում են, որ իրենց ակցիան քաղաքական բնույթ չի կրում, և իրենք ընդամենը սահմանի անվտանգության երաշխիքներ են ուզում։

Հիշեցնենք, որ մի քանի ժամ է՝ սյունեցիներն իրենց մեքենաներով փակել են նաև Մ2 մայրուղին, Կապանից դեպի Մեղրի ձգվող գլխավոր ավտոճանապարհի մի հատվածը, Կապանի օդանավակայանի հարակից տարածքը՝ պահանջելով հանդիպում պատկան մարմինների հետ:

Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև եռակողմ պայմանագրի կնքումից հետո Սյունիքի մարզը դարձել է Ադրբեջանին սահմանամերձ: Որոշում է կայացվել, որ որոշ հատվածներում հայ-ադրբեջանական սահամանը կհսկեն ռուս խաղաղապահները:  

--00—ԼՄ