«Օմիկրոն»-ով վարակվածներին հոսպիտալացնելու ռիսկը 50-70 տոկոսով ավելի ցածր է․ ուսումնասիրություն

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24,  24 News

ուսումնասիրություններ

COVID-19 կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակվելու դեպքում հոսպիտալացման վտանգը զգալիորեն ցածր է, քան դելտայի դեպքում, այս մասին BBC-ի հաղորդմամբ՝ հայտնել են  բրիտանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով կառավարության առաջին նման ուսումնասիրությունը։

Տվյալների համաձայն՝ «օմիկրոնով» վարակվածի հիվանդանոց գնալու ռիսկը 50-70%-ով ցածր է, քան «դելտա» հիվանդության դեպքում։

«Մեր վերջին ուսումնասիրությունը ցույց է տալիս հուսադրող նախնական ցուցումներ, այն մասին որ մարդիկ, ովքեր վարակվում են «օմիկրոնով», զգալիորեն ավելի քիչ հավանական է, որ հոսպիտալացվեն, քան նրանք, ովքեր վարակվում են այլ տարբերակներով», - ասել է Միացյալ Թագավորության առողջության անվտանգության գործակալության տնօրեն Ջեննի Հարիսը, որն իրականացրել է հետազոտությունը:

B.1.1.529 տարբերակը, որը ստացել է «օմիկրոն» անվանումը, հայտնաբերվել է նոյեմբերի վերջին Հարավային Աֆրիկայում, Բոտսվանայում, Իսրայելում և արդեն հայտնաբերվել է եվրոպական մի շարք երկրներում, ԱՄՆ-ում։ Մասնագետները կարծում են, որ այն կարող է վտանգ ներկայացնել, քանի որ շատ ավելի արագ է տարածվում, քան մյուս շտամները, որոնք գիտնականները հայտնաբերել են համաճարակի ժամանակ։

--00—ՄՀ