COVID-19-ի դեմ պայքարող Արմեն Սարգսյանն առաջիկա օրերին դուրս կգրվի բուժհաստատությունից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

1

Նոր տիպի կորոնավիրուսից հիվանդանոցում բուժվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջիկա օրերին դուրս կգրվի բուժհաստատությունից։ Այդ մասին հայտնում է նախագահականի մամուլի ծառայությունունը:

Նախագահը բուժումը կշարունակի տնային պայմաններում՝ բժիշկների հսկողության տակ: Նրան ցուցված է անկողնային ռեժիմ։

Ապաքինվելուց հետո և բժիշկների համապատասխան թույլտվությունն ստանալուն պես Հանրապետության նախագահը կվերադառնա Հայաստան, մինչ այդ կշարունակի աշխատել հեռավար։

--00—ԼՄ