Արագածոտնում ավտովթար է եղել, մեքենաներից մեկը հայտնվել է դաշտում․ ազգականները հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Screenshot_13

Սեպտեմբերի 16-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ1 ավտոճանապարհի Օշական գյուղի խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ, 56-ամյա Վոլոդյա Հ․ի վարած ВАЗ 21140 մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ Հմայակ Խ․-ի վարած Daewoo մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ВАЗ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով Վոլոդյա Հ․-ն, նրա ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ 71-ամյա Վարդուշ Թ․-ն և 21-ամյա Արման Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ