Մի քանի զինծառայողների հարազատներ մեկնել են Սյունիք՝ նրանց մասին տեղեկություն ստանալու․ Sputnik

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17,  24 News

իշխանասար

Գյուղի բնակիչներից մի քանիսն իրենք են բահեր վերցրել ու բարձրացել սարերը՝ զինվորականներին ինժեներական աշխատանքների ժամանակ օգնելու համար։

 Նոյեմբերի 16-ին Սյունիքում հայկական դիրքերի վրա ադրբեջանական զինուժի հարձակումից հետո մի քանի զինծառայողների ծնողներ մեկնել են Սյունիք՝ իրենց երեխաների մասին տեղեկություններ ստանալու համար, հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը Իշխանասարից։

Նրանցից մի քանիսը ավտոմեքենաները թողնելով մարտական գործողություններին ամենամոտ բնակավայրում՝ Իշխանասար գյուղում, փորձել են դիրքեր բարձրանալ, պատմել են գյուղացիները։

Միեւնույն ժամանակ Իշխանասարի ղեկավար Մարատ Պետրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունը՝ շեշտելով, որ նրանց այնտեղ պարզապես չէին թողնի։

Գյուղի բնակիչներից մի քանիսն իրենք են բահեր վերցրել ու բարձրացել սարերը՝ զինվորականներին ինժեներական աշխատանքների ժամանակ օգնելու համար։

Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։

Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։

Արդյունքում հայկական կողմը 2 մարտական դիրք կորցրեց։ Նոյեմբերի 16–ին` ժ. 22։30–ի սահմաններում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։

Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի արդյունքում թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1 զոհ, 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։

 --00—ՄՀ