ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ծնողները վարակվել են կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է ArmLur.am-ը:
Ըստ աղբյուրի տեղեկությունների` վերջիններս գտնվում են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում: Նախարարի ծնողների առողջական վիճակը լավ է:
Կայքը տեղեկությունը փորձել է ճշտել ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոյանից, պարզելու համար նաեւ, թե արդյոք նախարարը շփումներ ունեցել է ծնողների հետ, թե ոչ.
«Նախարարի անձնական կյանքի վերաբերյալ հարցերը չեմ մեկնաբանում»,- եզրափակել է խոսնակը:
--0--ԱՀ