Առաջիկայում կտրվեն հուզող հարցերի պատասխանները․ վարչապետը՝ զինծառայողների ծնողներին

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 27,  24News 

ю

Քիչ առաջ ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ժամկետային զինծառայողների ընտանիքների անդամների հետ: Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

Ծնողներն իրենց մտահոգությունները ներկայացրեցին զինծառայողների կեցության հետ կապված:

Վարչապետը նշեց, որ մատնանշված խնդիրների ուսումնասիրության արդյունքում առաջիկայում կտրվեն հուզող հարցերի պատասխանները»։

--00--ԱՀ