ՀՀ արևելյան սահմանագոտում իրադրությունը չի փոխվել. այս պահին հայտնի է 4 վիրավորի մասին. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

ՊՆ

Ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում էական փոփոխություններ չի կրել։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Ընթանում են տեղային մարտեր՝ հրետանային միջոցների, զրահատեխնիկայի և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ։ 

Հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։ 

Հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հստակ հայտնի է 4 վիրավորի մասին։

--00--ԱԹ