ՊՆ-ն հերքում է զինվորի վիրավորվելու մասին տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

Հասարակական

ՊՆ-ն հերքում է ՀՀ ԶՈւ զինծառայողի վիրավորվելու մասին սոցցանցերում շրջանառվող տեղեկությունը։

Ավելի վաղ սոցցանցերում տեղեկություններ էին տարածվել, որ ադրբեջանական կողմը հերթական սադրանքին է դիմել Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Կութ բնակավայրի ուղղությամբ, և որի հետևանքով հայ զինծառայող է վիրավորում ստացել։ 

24News-ին պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ «չկա նման բան», ինչպես նաև, որ փոխհրաձգություն նույնպես տեղի չի ունեցել հայ և ադրբեջանական ուժերի միջև։

--00--ԿԿ