2020–ի հունվարին թշնամու կողմից վիրավորվել է ՀՀ ԶՈւ 6 զինծառայող․ «Ռազմինֆո»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

ձյուն

2020 թվականի հունվարի 1-ից 31-ը թշնամու գործողություններից վիրավորվել է հայկական զինուժի 6 զինծառայող։ Այդ մասին «Ռազմինֆոյին» հայտնի է դարձել ՀՀ դատախազություն ուղարկված հարցման պատասխանից։

«2020 թվականի հունվարի 1–ից 31–ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է հակառակորդի կողմից կատարված սպանության փորձի 7 դեպք, ինչի հետևանքով վիրավորվել են ՀՀ ԶՈւ և ԱՀ ՊԲ 6 զինծառայողներ»,-նշվում է դատախազության պատասխանում։

Նրանցից երկուսը, ՀՀ ՊՆ ավելի վաղ տարածած հաղորդագրությունների համաձայն, վիրավորվել են Տավուշում, հունվարի 11–ին և հունվարի 15-ին (1,2), դիպուկահարի կրակոցից։

Աղբյուրը նաև գրում է, որ ՀՀ ՊՆ մոտեցումը վիրավորման դեպքերի լուսաբանման հարցում հետևյալն է. վիրավորների առկայության մասին սովորաբար չի հայտարարվում, որպեսզի հակառակորդը լրացուցիչ տեղեկություններ չստանա իր գործողությունների արդյունքների մասին: