Ավստրիայում չպատվաստված քաղաքացիների համար կգործեն սահմանափակումներ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 6 ,  24 News

Կորոնավիրուս

Ավստրիայի իշխանությունները նոյեմբերի 8-ից սահմանափակումներ են մտցնելու բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր կորոնավիրուսի դեմ պատվաստում չեն անցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Ավստրիայի կանցլեր Ալեքսանդր Շալենբերգը:

Եթե նախկինում թույլատրվում էր քաղաքացիների մուտքը հասարակական կամ ժամանցի վայրեր նաև բացասական թեստի արդյունքի դեպքում, ապա այժմ թույլատրվելու է միայն պատվաստվածներին կամ այն անձանց, ովքեր արդեն ապաքինվել են կորոնավիրուսից:

Ավստրիայում նոյեմբերի 5-ին գրանցվել էր կորոնավիրուսի 9300 նոր դեպք, ինչն ընթացիկ տարվա առավելագույն ցուցանիշ է համարվում:

Այս պահին երկրում կորոնավիրուսի դեմ լիարժեք իմունիտետ ունի 8.9 մլն բնակչությունից 5.6 մլնը: Հիվանդացությունների աճի պատճառով իշխանությունները սկսել է պատվաստված քաղաքացիների վերապատվաստումը:

--00--ԱՀ