Արմեն Սարգսյանը դատավորներ է նշանակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Նանա Դալլաքյանը նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դիանա Ղուկեյանը նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանն էլ նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

--00--Աթ

Տեսանյութեր